Загрузка страницы

Դոմիկում բնակվող Գուրգենին հույս չեն տվել ապրելու, բայց նա հաղթահարել է դժվար շրջանն ու վերականգնվել

Հաղորդմանն աջակցելու համար բանկային տվյալներ.
Դրամային հաշվեհամար՝ 2050568632311001
Դոլարային ($) հաշվեհամար՝ 2050568632311020 (Swift code INJSAM22)
Եվրո (EURO €) հաշվեհամար - 2050568632311040 (Swift code INJSAM22, ACC.30111840200000000384)
Ռուբլու (Рубли) հաշվեհամար - 2050568632311041
InecoBank - Volodya Ustyan
Քարտի համար՝ 4578891000093076

Արգամ Ուստյանի հետ կապ հաստատելու համար գրել էլ. նամակ ` argamblog.com@gmail.com հասցեին

Գուրգեն Մուրադյանն է: Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմում ծանր վիրավորումներ է ստացել: Ծնողները մի քանի օր կորցրել են կապը որդու հետ: Հետո տեղեկություն ստացել, որ վիրավորվել է ու հիվանդանոց տեղափոխվել: Հնարավոր բոլոր բուժհաստատություններ անարդյունք զանգելուց ու այցելելուց հետո տեղեկացել են, որ անձը չհաստատված զինվոր են ուղղաթիռով բերել Էրեբունի բժշկական կենտրոն: Գուրգենի հորեղբոր տղան է առաջինը գնացել հիվանդանոց: Գուրգենն այնքան անճանաչելի է եղել, որ միայն թեք ատամնաշարն է օգնել հասկանալ որ վիրավորը Գուրգենն է:
Սկզբում հույս չեն տվել ապրելու, բայց Գուրգենը հաղթահարել է կրիտիկական շրջանն ու սկսել վերականգնվել:
Պատերազմի սկզբում Ջաբրայիլում է եղել, հետո Ֆիզուլի են տարել: Առաջադրանք են ստացել կորցրած դիրքը հետ վերցնել: 8 հոգանոց խմբով ռազմական գործողությունների են անցել: 6-ը զոհվել են, Գուրգենն ու եւս մի զինծառայող մարմնական ծանր վնասվածքներ ստացել: Տղաների ուղղությամբ թշնամին ինքնաթիռներով հրթիռներ է արձակել: Վիրավորումն ստանալուց հետո մի պահ ուշքի է եկել: Հիշում է, որ ասել է' մրսում է, ապա նորից կոմայի մեջ հայտնվել ու միայն 15 օր անց արթնացել Էրեբունի բժշկական կենտրոնում:
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մի վագոն տնակում է ապրում Գուրգենի ընտանիքը: Իրենց տունը կորցրել են 88-ի երկրաշարժի հետեւանքով ու մինչեւ այսօր հիմնական տանիք չունեն:
Գուրգենը ՌԴ-ում է եղել տեւական ժամանակ: 19 տարեկանում որոշել է վերադառնալ ու զորակոչվել բանակ:
Հիմա 21 տարեկան է: Երազանքներից է բժշկական կրթություն ստանալ, սակայն թե որքանով դա հնարավոր կլինի իրագործել ներկայիս առողջական խնդիրների հետ, դեռ չգիտի: Գլխի տարբեր մասերում ու թոքերին դեռ բեկորներ կան:
Թոքերն արդեն իսկ լուրջ վիրահատության են ենթարկել, բայց բեկորներից ամբողջությամբ ազատվել դեռ չի ստացվել: Գանգուղեղային ծանր վնասվածքներ եւս ունեցել է: Գլուխն արդեն 3 անգամ վիրահատել են, դեմքը` նույնպես:
Լսողության հետ կապված եւս լուրջ խնդիրներ ունի Գուրգենը: Մի ականջն ընդհանրապես չի լսում: Մյուսը միայն մոտ 30 տոկոսի չափով: Վնասվել է թմբկաթաղանթը: Մասնագետներն ասել են, որ լսողությունը դժվար թե վերականգնվի: Ժամանակակից իմպլանտավորմամբ գուցե եւ հնարավոր լինի վերականգնել լսողությունը, բայց դա թանկ հաճույք է եւ դրա մասին ընտանիքը չի էլ մտածում` իրենց հնարավորություններից վեր են դա համարում:
Ստացած այրվածքների հետեւանքով տեսողությունը նույնպես վնասվել է: Ձախ աչքի տեսողությունը հիմա մոտ 30 տոկոս է: Այրվածքներ ու բեկորային վնասվածքներ է ունեցել նաեւ կրծքավանդակի ու թիկունքի մասում: Ատամների հարցը եւս խնդրահարույց է: Պայթյունից նաեւ ատամնաշարն է կոտրվել: Ներկայում հակացնցումային դեղեր է ընդունում: Դրանք գնում են ծնողները: Հաշմանդամության կարգ դեռ չունի: Սպասում են փաստաթղթերը Արցախից ուղարկեն, որպեսզի հնարավոր լինի զինվորական հաշմանդամության կարգ սահմանել:
Ընտանիքում հիմա աշխատող չկա: Գոյատեւում են ունեցած մի քանի գլուխ եղջերավորներով: Գուրգենի առողջական խնդիրները լուծելու համար պարբերաբար Երեւան գնալ-գալու անհրաժեշտություն է լինում: Դա արդեն իսկ ֆինանսական մեծ բեռ է ընտանիքի համար:
Մեզ հետ զրույցում Գուրգենի մայրը պատմեց, որ տղան նյարդային լուրջ խնդիրներ եւս ունի: Մինչեւ այսօր քնի մեջ զոհված ընկերների հետ է զրուցում ու կռիվ տալիս պատերազմի դաշտում:

Չմոռանաք լայքել տեսանյութը, եթե այն Ձեզ դուր եկավ, ինչպես նաև բաժանորդագրվել մեր էջերին՝
YOUTUBE-ում՝ http://www.youtube.com/Argamblogcom
FACEBOOK-ում՝ https://www.facebook.com/argblog
INSTAGRAM-ում՝ http://instagram.com/argamblog
TELEGRAM-ում՝ https://t.me/argamblogofficial
TWITTER-ում՝ https://twitter.com/Argamblog

Видео Դոմիկում բնակվող Գուրգենին հույս չեն տվել ապրելու, բայց նա հաղթահարել է դժվար շրջանն ու վերականգնվել канала Argamblog
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 мая 2021 г. 0:26:45
00:51:39
Другие видео канала
ЭМИН АГАЛАРОВ: про Баку, проигрыши в нарды, красивую жизнь и визиты к психологуЭМИН АГАЛАРОВ: про Баку, проигрыши в нарды, красивую жизнь и визиты к психологуԱսում եմ բժիշկ ջան իմ ոտքն են կտրել, դո՞ւ ես տխրել. Ոտքը կորցրած Գևորգը/ Մեր Հերոս Տղերքը!@ArgamblogԱսում եմ բժիշկ ջան իմ ոտքն են կտրել, դո՞ւ ես տխրել. Ոտքը կորցրած Գևորգը/ Մեր Հերոս Տղերքը!@ArgamblogԽաչը դրեցի կրծքին ու Աստծուն խնդրեցի, որ դուրս գա իմ բալեն կոմայից/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԽաչը դրեցի կրծքին ու Աստծուն խնդրեցի, որ դուրս գա իմ բալեն կոմայից/ Մեր Հերոս Տղերքը! @Argamblog43 օր լեչոյով ու մուրաբայով ենք ապրել.Գերությունից վերադարձած Էրիկը /Մեր Հերոս Տղերքը! @Argamblog43 օր լեչոյով ու մուրաբայով ենք ապրել.Գերությունից վերադարձած Էրիկը /Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԶանգիր, Ասեմ, Գարիկ Պապոյան / Zangir, AsemԶանգիր, Ասեմ, Գարիկ Պապոյան / Zangir, AsemԶանգիր, Ասեմ, Միհրան Ծառուկյան / Zangir, AsemԶանգիր, Ասեմ, Միհրան Ծառուկյան / Zangir, AsemԾանր վիրավորված Գևորգի նշանադրությունն ու ծննդյան տարեդարձը/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԾանր վիրավորված Գևորգի նշանադրությունն ու ծննդյան տարեդարձը/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԱչքի վիրավորում ստացած Վահրամը/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԱչքի վիրավորում ստացած Վահրամը/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԶգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորըԶգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորըWomen's Club 87 - STORIES (Պոնչ, Զիրոյան, Զառա, Տոմա, Սոնա)Women's Club 87 - STORIES (Պոնչ, Զիրոյան, Զառա, Տոմա, Սոնա)DAVVERO UN MOMENTO DIFFICILE...DAVVERO UN MOMENTO DIFFICILE...Զույգ աչքերի տեսողությունից զրկված Վրեժ Բադալյանը հավատում է հրաշքի / Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԶույգ աչքերի տեսողությունից զրկված Վրեժ Բադալյանը հավատում է հրաշքի / Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԴա սեր էր առաջին հայացքից. Ընկերուհիս ինձ մենակ չթողեց ամենադժվար պահերին/ Մեր Հերոս ՏղերքըԴա սեր էր առաջին հայացքից. Ընկերուհիս ինձ մենակ չթողեց ամենադժվար պահերին/ Մեր Հերոս ՏղերքըԾանր վիրավորված Գևորգը դեռևս չի կարողանում խոսել/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԾանր վիրավորված Գևորգը դեռևս չի կարողանում խոսել/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՈւնեցել եմ 3 ընկեր, երեքն էլ մահացել են. Վիրավոր Իսահակը/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՈւնեցել եմ 3 ընկեր, երեքն էլ մահացել են. Վիրավոր Իսահակը/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՀարազատ եղբայրս մահացավ ձեռքերիս մեջ. Աբրահամյան Բագրատ/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՀարազատ եղբայրս մահացավ ձեռքերիս մեջ. Աբրահամյան Բագրատ/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԾննդյանս օրը մտերիմ ընկերս ձեռքերիս մեջ մահացավ. Կարապետ Հարությունյան/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԾննդյանս օրը մտերիմ ընկերս ձեռքերիս մեջ մահացավ. Կարապետ Հարությունյան/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՀիվանդանոցում հայրս երեք անգամ անցել է կողքովս ու չի ճանաչել ինձ/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՀիվանդանոցում հայրս երեք անգամ անցել է կողքովս ու չի ճանաչել ինձ/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԷլ ուժ չունեի,մնացել էի մենակ.սկսեցի աղոթել.Դժոխքի միջով անցած Արմանը/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԷլ ուժ չունեի,մնացել էի մենակ.սկսեցի աղոթել.Դժոխքի միջով անցած Արմանը/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogԱնունս զոհվածների ցուցակում էին հրապարակել, գիտեին մահացել եմ. Գյումրեցի Էդգարը/ Մեր Հերոս Տղերքը!Անունս զոհվածների ցուցակում էին հրապարակել, գիտեին մահացել եմ. Գյումրեցի Էդգարը/ Մեր Հերոս Տղերքը!
Яндекс.Метрика