Загрузка страницы

Ձմռանը միգրանտների թվի աճը մեծ ազդեցություն է ունենում ԱՄՆ քաղաքների վրա

Ինչպես ԱՄՆ-ի շատ քաղաքներ, Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքը ևս պայքարում է միգրանտների անսպասելի ներհոսքին տեղավորելու համար։ Դեկտեմբերի 9-ից ավելի քան 1500-ը ավտոբուսներով ժամանել են, ըստ Դենվերի քաղաքապետի:

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn
https://twitter.com/Amerikayidzayn

21-ամյա վենեսուելացի միգրանտի համար Կոլորադոյի Դենվերում շրջելը շոկ է. «Դենվերը շատ ցուրտ է, չափազանց շատ: Ես հագել եմ երեք բաճկոն և չորս վերնաշապիկ»:

Նա ժամանել է ընդամենը երկու օր առաջ Հարավային Ամերիկայից, երկար ճանապարհորդությունից հետո։
«Ես օրերով անցնում էի ջունգլիներով՝ առանց ուտելու, առանց հագուստի, առանց ցնցուղ ընդունելու, առանց քնելու: Դե, ես քնել եմ փողոցներում: Շատ դժվար է, բայց այսօր իմ նպատակն այն է, որ կարողանամ աշխատել և կատարելագործվել այստեղ՝ ԱՄՆ-ում»,-Ամերիկայի ձայնին» ասել է նա՝ չցանկանալով ներկայանալ։

Երիտասարդը վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 1500 միգրանտներից մեկն է, որոնք ավտոբուսով մեկնել են Դենվեր՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանից մոտ հազար կիլոմետր հյուսիս:

Ըստ քաղաքապետ Մայքլ Հենքոքի՝ քաղաքը երկու միլիոն դոլար է ծախսել նրանց խնամքի համար:

«Ես խնդրում եմ Կոնգրեսին և վարչակազմին գործել արագ: Մեզ այսօր անհրաժեշտ են համարձակ միջանկյալ քայլեր, բայց նաև պետք է երկարաժամկետ ռազմավարություն, ծրագիր և քաղաքականություն ներգաղթի շուրջ»,-ասել է նա։

Քաղաքապետ Հենքոքը արտակարգ դրություն է հայտարարել և բացել ժամանակավոր կացարաններ, որոնք հատկապես անհրաժեշտ են հիմա՝ մինուս 25 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Եղանակը ր տոները ստիպել են ոչ առևտրային կազմակերպություններին օգնության ջանքեր գործադրել:

Ընդամենը մեկ երեկոյի ընթացքում վեց բեռնատարներ լցվել են Դենվերի բնակիչների նվիրատվություններով։

«Լավ չէ, որ այդքան մարդ է գալիս, բայց դա նաև ցույց է տալիս, թե ինչ է կատարվում աշխարհում հենց հիմա»,-ասել է նվիրատուներից Սթեն Հոլթանը։

Դենվերում միգրանտների մեծ մասը վենեսուելացիներ են, որոնք փախչում են իրենց երկրի տնտեսական ճգնաժամից:

Դենվերի ներգաղթի փաստաբան Քեթրին Չանի խոսքով՝ «Ես գիտեմ, որ այժմ մեծ ուշադրություն կա վենեսուելացիների վրա, ովքեր փախչում են այնտեղից: Բայց արդեն տասնամյակներ շարունակ մենք խնդիրներ ունենք Հոնդուրասի, Գվատեմալայի, Սալվադորի, նույնիսկ Մեքսիկայի հետ: Այդ երկրների տնտեսական և կայունության գործոնները չեն փոխվում այն աստիճանի, որ կասեցվի միգրացիայի ալիքը»:

Նրանք, ովքեր ցանկանում են դադարեցնել միգրանտների հոսքը Ամերիկա, ահազանգում են Դենվերի նման քաղաքներում տիրող իրավիճակի մասին։

«Մենք անսահման ռեսուրսներ չունենք։ Հակառակ դեպքում խնդիր չէր լինի»,- ասել էԱմերիկյան ներգաղթի բարեփոխումների ֆեդերացիայի անդամ Իրա Մեհլմանը։

Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Դենվեր է ժամանել 175 միգրանտ։

Видео Ձմռանը միգրանտների թվի աճը մեծ ազդեցություն է ունենում ԱՄՆ քաղաքների վրա канала Ամերիկայի Ձայն
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
28 декабря 2022 г. 0:36:47
00:02:41
Другие видео канала
Կալիֆոռնիան անօթևանության դեմ պայքարի նոր մոտեցում է որդեգրելԿալիֆոռնիան անօթևանության դեմ պայքարի նոր մոտեցում է որդեգրելՄոսկվայում ու Ռուսաստանի մի շարք քաղաքներում սկսվեցին արգելափակումներՄոսկվայում ու Ռուսաստանի մի շարք քաղաքներում սկսվեցին արգելափակումներԻրանը փորձել է «թակարդը գցել» Թրամփին և Բայդենին հաքերային հարձակման միջոցով․ Հատուկ ծառայություններԻրանը փորձել է «թակարդը գցել» Թրամփին և Բայդենին հաքերային հարձակման միջոցով․ Հատուկ ծառայություններԲԱՐԻ ԼՈՒՅՍ. Ինեսա Մխիթարյան ՝ ԱՄՆ-ում հուլիսի 4-ի տոնակատարության մասինԲԱՐԻ ԼՈՒՅՍ. Ինեսա Մխիթարյան ՝ ԱՄՆ-ում հուլիսի 4-ի տոնակատարության մասինՍնկեր լուսանկարահանողը ներկայացնում է իր գաղտնիքներըՍնկեր լուսանկարահանողը ներկայացնում է իր գաղտնիքներըՈւկրաինայում աճում է անհանգստությունը՝ ԱՄՆ-ում ընտրությունների մոտենալուն զուգահեռՈւկրաինայում աճում է անհանգստությունը՝ ԱՄՆ-ում ընտրությունների մոտենալուն զուգահեռԳրեթե ինը միլիոն ընտրող իր ձայնը պետք է տա 90 ներկայացուցիչներիԳրեթե ինը միլիոն ընտրող իր ձայնը պետք է տա 90 ներկայացուցիչներիԿալիֆոռնիայի հայտնի հսկա ծառերը՝ սեքվոյաները ծաղկում են Մեծ ԲրիտանիայումԿալիֆոռնիայի հայտնի հսկա ծառերը՝ սեքվոյաները ծաղկում են Մեծ ԲրիտանիայումԻնչպես է կոֆեինը ազդում ուղեղի վրաԻնչպես է կոֆեինը ազդում ուղեղի վրաՌուս-ուկրաինական նոր հակամարտությունը՝ պատերազմի ուղու վրաՌուս-ուկրաինական նոր հակամարտությունը՝ պատերազմի ուղու վրաԳլենդելի միացյալ կրթական շրջանի 5 պատասխանատու պաշտոններից 4-ը ազգությամբ հայերի է վստահվածԳլենդելի միացյալ կրթական շրջանի 5 պատասխանատու պաշտոններից 4-ը ազգությամբ հայերի է վստահված«Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»․ապրիլը աուտիզմի իրազեկման ամիսն է«Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»․ապրիլը աուտիզմի իրազեկման ամիսն էՄԱԿ-ի կանխատեսումներով, 2050 թվականին Հայաստանը կունենա ընդամենը 2 միլիոն 600 000 բնակիչՄԱԿ-ի կանխատեսումներով, 2050 թվականին Հայաստանը կունենա ընդամենը 2 միլիոն 600 000 բնակիչՌուսաստանի միջուկային սպառնալիքըՌուսաստանի միջուկային սպառնալիքըԷլենի ու «Խաղալիքների ձայնը»․ Մի կնոջ պատմությունԷլենի ու «Խաղալիքների ձայնը»․ Մի կնոջ պատմությունԱնորոշ կյանք՝ Քարվաճառից հետո․ Ալեքսանդր Քանանյանը՝  ճակատագրով՝ վերաբնակիչԱնորոշ կյանք՝ Քարվաճառից հետո․ Ալեքսանդր Քանանյանը՝ ճակատագրով՝ վերաբնակիչՀայ սցենարիստի մտահաղացման Ջենիֆեր Լոպեսի Ատլաս ֆիլմը մեծ հաջողություններ է գրանցելՀայ սցենարիստի մտահաղացման Ջենիֆեր Լոպեսի Ատլաս ֆիլմը մեծ հաջողություններ է գրանցելՊաղեստինցի մայրն ու որդին միավորվել են 20 տարի անցՊաղեստինցի մայրն ու որդին միավորվել են 20 տարի անցՀաագայում մեկնարկել է Պուտինի դեմ «ժողովրդական դատավարությունը»Հաագայում մեկնարկել է Պուտինի դեմ «ժողովրդական դատավարությունը»Ընտանիք կազմելու քաղաքական, և ոչ միայն քաղաքական խնդիրներ. ՀԱՅԱՑՔ ԱՄԵՐԻԿԱԸնտանիք կազմելու քաղաքական, և ոչ միայն քաղաքական խնդիրներ. ՀԱՅԱՑՔ ԱՄԵՐԻԿԱԼոս Անջելեսում անցկացվել է հեռուստամարաթոն` ԼՂՀ բնկաչությանը դեղորայք տրամադրելու նպատակովԼոս Անջելեսում անցկացվել է հեռուստամարաթոն` ԼՂՀ բնկաչությանը դեղորայք տրամադրելու նպատակով
Яндекс.Метрика